Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

Վրաստանից հերքում են՝ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ ծովային երթուղով փոխադրումները կանոնավոր չեն եղել

Միջազգային

22 Մայիսի, 19:24

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հերքել է հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ ծովային երթուղով կանոնավոր փոխադրումներ են սկսել:

Միևնույն ժամանակ՝ գործակալությունը հաստատում է, որ ապրիլին իսկապես երկու փոխադրում է իրականացվել, բայց դրանք կանոնավոր չեն եղել, և դրանք իրականացվել են Պալաուի դրոշի տակ գտնվող Haci Musa Ucak նավի կողմից (IMO 9128544):

Ընկերությունը, որին պատկանում է նշված նավը, ներառված չէ պատժամիջոցների ցուցակում և նախատեսում է հետագայում նաև կոմերցիոն փոխադրումներ իրականացնել, ընդգծում Է գործակալությունը: Ինչ վերաբերում է բեռին, ապա այն իսկապես նախատեսված է եղել Հայաստանի Հանրապետության համար։

«Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը, համագործակցելով ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հետ, մշտապես ստուգում է ինչպես նավերին, այնպես էլ նավատերերին միջազգային պատժամիջոցների հարցում։ Ըստ այդմ, եթե նավը կամ նավի սեփականատերը գտնվում են պատժամիջոցների ցանկում, նրանց չի թույլատրվում մուտք գործել Վրաստանի նավահանգիստներ և համապատասխան ընթացակարգեր իրականացնել», - նշվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել