Միջազգային

Ֆինանսիստ Էփշտեյնը փորձել է շանտաժի ենթարկել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսին

Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը փորձել է շանտաժի ենթարկել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսին՝ ռուսաստանաբնակ մի աղջկա հետ կապ ունենալու համար։ Այս մասին կիրակի հայտնել է «The Washington Post»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գեյթսը ծանոթացել է Միլա Անտոնովայի հետ 2010 թվականին, իսկ 2013 թվականին աղջիկը հանդիպել է Էփշտեյնին, որից իբր պարտքով գումար է վերցրել կրթության համար։ 2017 թվականին, ըստ հրապարակման, Էփշտեյնը գրել է «Microsoft»-ի հիմնադիրին և պահանջել վերադարձնել այդ միջոցները։

Թերթի տվյալներով՝ Էփշտեյնը նամակ է ուղարկել՝ պահանջելով վերադարձնել իր գումարը այն բանից հետո, երբ Գեյթսը հրաժարվել է մասնակցել բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմանը, որը ֆինանսիստը փորձում էր ստեղծել ամերիկյան JPMorgan Chase բանկի հետ։ Գեյթսի ներկայացուցչի խոսքով՝ Էփշտեյնը փորձել է օգտագործել անցյալի հարաբերությունները՝ սպառնալու գործարարին և միջոցներ ստանալու հիմնադրամի համար։