Միջազգային

Ակտիվիստները սև ներկ են լցրել Հռոմի կենտրոնում գտնվող Տրեվի շատրվանի վրա

Ակտիվիստները սև ներկ են լցրել Հռոմի կենտրոնում գտնվող Տրեվի շատրվանի վրա

«Վերջին սերունդ» բնապահպանական շարժման ակտիվիստները սև ներկ են լցրել Հռոմի կենտրոնում գտնվող Տրեվի շատրվանի վրա, հաղորդում է ANSA-ն: Ցուցարարները պարզել են նաև «Չենք վճարելու հանածոների համար» պաստառ։ Ակցիային մասնակցել է մոտ 12 ցուցարար։

Հաղորդվում է, որ ներկը պատրաստված է եղել փայտածուխից։ Ակտիվիստները կոչ են արել հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից, ինչը հանգեցնում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացմանը։

Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն պատմական հուշարձանների վրա էկոակտիվիստների հարձակումներն անվանել է ծես, որն ուղեկցվում է տնտեսական ծախսերով և անհանգստացնում է քաղաքացիներին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական