Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

Վրաստանի նախագահը բոյկոտ է հայտարարել դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնող ավիաընկերությանը

Միջազգային

20 Մայիսի, 21:28

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այլևս չի օգտվի վրացական Georgian Airways-ի ծառայություններից այն պատճառով, որ ավիաընկերությունն սկսել է թռիչքներ իրականացնել Ռուսաստան։

«Բոյկոտ եմ հայտարարում և կոչ եմ անում միանալ դրան։ Ավիաընկերությունն օգտագործում է պետությունը հարստանալու համար։ Նախորդ կառավարությունների օրոք այդպես էր։ Սա շարունակվեց COVID-19-ի ժամանակ, և այժմ ցանկանում են օգտվել նոր իրողությունից, որ, սակայն, անընդունելի է մեր բնակչության մեծ մասի համար»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։

Հետևեք մեզ Telegram-ում