Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
Միջազգային
19 Մայիսի, 20:30
Թուրքիայի ԿԸՀ-ն ներկայացրել է երկրի նախագահական ընտրությունների վերջնական տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,24 տոկոսը, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,07 տոկոսը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Թուրքիայում կկայանա մայիսի 28-ին։