Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 29 ℃

Рус Eng

«Խաղաղության հնարավոր համաձայնագրի որոշակի դրվագներով առաջընթաց ունենք». Միրզոյան

Միջազգային

19 Մայիսի, 14:50

Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները։ Բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Կցանկանայի նշել առաջընթացը, որը գրանցվել է խաղաղության հնարավոր համաձայնագրի բանակցության որոշակի դրվագներով։

Կցանկանայի նաև ընգծել այնպիսի հարցերով փոխադարձ ընբռնման կարևորությունը, ինչպիսիք են Ալմա-Աթայի պայմանագրի հիմքով  հաղորդակցություների բացումն ու ապաշրջափակումը։ Այստեղ, իհարկե, հայկական կողմն էլ, մյուս կողմերն էլ պետք է աշխատեն այդ գործընթացի պարամետրերի հետագա որոշակիացման շուրջ։ Դրան զուգահեռ կուզեի նշել հետագա էսկալացիաների բացառման կարևորությունը։ Հայաստանը հավատարիմ է մնում մեր ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարություններին, և կշարունակենք կառուցողական աշխատանքը»։ 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել