Միջազգային

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները կհանդիպեն

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները կհանդիպեն

ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները մտադիր են հունիսին եռակողմ բանակցություններ վարել։ Այս մասին ուրբաթ հայտնել է ճապոնական Yomiuri թերթը։

Նշվում է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան «Shangri-La Dialogue» անվտանգության ֆորումի շրջանակներում, որը կանցկացվի Սինգապուրում՝ հունիսի 2-4-ը։ Բանակցությունների առանցքային թեմաներն են լինելու իրավիճակը Կորեական թերակղզում՝ Հս․ Կորեայի կողմից շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին, և Թայվանի ծոցի անվտանգության հիմնահարցը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական