Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 22 ℃

Рус Eng

«Հույս ունեմ՝ մեր դաշնակիցները հասկանում են, որ Ռուսաստանը տարածաշրջանում ամենալուրջ հետաքրքրություններն ունի». Լավրով

Միջազգային

19 Մայիսի, 13:30

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։ 

Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ին կայացած հաղթանակի շքերթին․ «Մենք հետաքրքրված ենք առաջ մղել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են մեր ղեկավարների միջև։ Նախ և առաջ, առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք իրական լոկոմոտիվ են դարձել, բայց նաև ինտեգրացիոն գործընթացները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ շրջանակներում։

Բայց առանցքայինն, իհարկե, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, որի հիմքում պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունները՝ սահմանների սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղության բանակցությունների և այլ հարցերում։ Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր է խաղում և ունի ամենալուրջ հետաքրքրությունները։ Հույս ունեմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»

Հետևեք մեզ Telegram-ում