Միջազգային

«Քըլըչդարօղլուի հակառուսական ելույթները վնասում են Թուրքիային»․ Չավուշօղլու

«Քըլըչդարօղլուի հակառուսական ելույթները վնասում են Թուրքիային»․ Չավուշօղլու

Պոպուլիզմն առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ, ովքեր հակառուսական հայտարարություններով փորձում են հաճոյանալ Արևմուտքին, վնաս են հասցնում մեր երկրին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անթալիայում մեկնաբանելով նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները Մոսկվայի դեմ սահմանափակող ռեժիմին աջակցելու պատրաստակամության մասին։

«Ի՞նչ օգուտ կբերեն Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները Թուրքիային և ուղղակիորեն Անթալիայի բնակիչներին։ Հակառուսական խոստումներ տվողները մտածու՞մ են զբոսաշրջության ու արտահանողների մասին։ Երբեմն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս է արտաքին քաղաքականությունն ազդում շարքային քաղաքացիների վրա։ Կա հստակ օրինակ»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Քըլըչդարօղլուի հակառուսական հայտարարությունների պատճառով այսօր Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազում է նկատվում։ Անդրադառնալով «հացահատիկային միջանցքի» թեմային՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական չոր բեռնատար վեց նավ չի կարողացել վերադառնալ հայրենիք։ 

«Նախորդ օրը ես զանգահարել էի իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին։ Ռուսական կողմն աջակցություն է խոստացել Նիկոլաևի և Օլբիայի նավահանգիստներով թուրքական նավերի անցման հարցում։ Նույն արձագանքն ենք ակնկալում Ուկրաինայի ընկերներից»,- ասել է թուրք նախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական