Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

ԱՄՆ-ն ողջունում է Մոսկվայում նախատեսված Փաշինյան-Ալիև առաջիկա բանակցությունները

Միջազգային

18 Մայիսի, 23:49

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որտեղ են ընթանում բանակցությունները։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վենդանտ Պատելը` անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

«Մենք ողջունում ենք տեղեկություններն այն մասին, որ կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները: Կրկնում եմ՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունը մոտ է, և որ ուղիղ երկխոսությունն այս խնդիրների լուծման բանալին է: Կողմերի միջև դեմ առ դեմ բանակցությունները կարևոր են, և մենք ուրախ ենք դրանց կայացմանը՝ լինի դա Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել է Պատելը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել