«Ադրբեջանը ձերբակալում է իր քաղաքացիներին՝ իրանական կառույցների հետ կապ ունենալու կեղծ պնդումներով»․ Քանանի
Միջազգային
18 Մայիսի, 23:00
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ հերքելով Ադրբեջանի անվտանգության ծառայության և դատախազության վերջին մեղադրանքների շղթան, հայտարարել է․
«Ադրբեջանի կառավարությունն արդեն որոշ ժամանակ է կալանավորում է իր քաղաքացիներին՝ կեղծ մեղադրանքներով և իրանական կառույցների հետ կապ ունենալու պնդումներով։
Երկու երկրների քաղաքացիների կապերը զգացմունքային, պատմական, կրոնական և նույնիսկ ազգակցական են, և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը չպետք է իր քաղաքացիների այս խորը պատմական կապերը միավորի անվտանգության հետ և վերագրի հարևաններին։
Կառավարությունների բնական իրավունքն է գործ ունենալ անօրինական և օրինախախտ քաղաքացիների հետ, սակայն անընդունելի է շատ քաղաքացիների բանտարկելը՝ պնդելով, որ նրանք կապված են Իրանի հետ»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։