Մայիսի 19-ին Մոսկվայում Միրզոյանն առաձնազրույց կունենա Բայրամովի հետ
Միջազգային
17 Մայիսի, 16:57
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Զախարովան հայտնել է նաև, Միրզոյանն ու Բայրամովն առանձնազրույց կունենան։