ԱՄՆ-Ավստրալիա-Հնդկաստան-Ճապոնիա հանդիպումը չեղարկվել է
Միջազգային
17 Մայիսի, 10:40
«Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդների հետ քառակողմ երկխոսությունը չի կայանա ԱՄՆ-ի պետական պարտքի շուրջ չլուծված իրավիճակի պատճառով»․ ABC News-ի եթերում հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը։
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի ֆինանսական իրավիճակի պատճառով չեղարկել է նախկինում ծրագրված ուղևորությունները Ավստրալիա և Պապուա Նոր Գվինեա։
Հետևեք մեզ Telegram-ում