Մեկ տարում Ռուսաստանում կատարվել է ժամկետանց պահեստամասերով 2000 չվերթ
Միջազգային
18 Մայիսի, 9:58
Արևմտյան պատժամիջոցների պատճառով 2022թ. Ռուսաստանում ավելի քան 2000 թռիչք իրականացվել է ժամկետանց պահեստամասերով հագեցած ինքնաթիռներով․ «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոստրանսնադզոր»-ի ղեկավար Վիկտոր Բասարգինը։
Բասարգինը չի հստակեցրել՝ խոսքը վերաբերում է կոմերցիո՞ն, թե՞ բոլոր տեսակի օդային թռիչքներին։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ 2022թ. օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի վերահսկիչները սպասարկել են 1,4 միլիոն չվերթ, այդ թվում՝ տարանցիկ և միջազգային։ Թե նախորդ տարիներին քանի թռիչք է կատարվել ժամկետանց պահեստամասերով ինքնաթիռներով, Բասարգինը չի նշել։
Հետևեք մեզ Telegram-ում