Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

«ԱՄՆ-ն և դաշնակիցները հայերին առաջարկում են քշել ռուսներին իրենց տարածքից». Լավրով

Միջազգային

17 Մայիսի, 12:14

«ԱՄՆ-ի և դաշնակիցների՝ Հայաստանին ուղղված  առաջարկը՝ ռուսներին դուրս մղել իրենց տարածքից և օգնել անվտանգության ապահովմանը, Ռուսաստանը բացահայտ սադրանք է համարում», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է ԱԳՆ կայքում։

«Ես գիտեմ, որ հայերին ասում են՝ ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին՝ ևս, հանեք ռազմաբազան, և ամերիկացիները կօգնեն ձեզ՝ ապահովել ձեր անվտանգությունը։ Սա սադրանք է, սա դիվանագիտություն չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Հետևեք մեզ Telegram-ում