Ղազախստանը ռուսական գազը կտարանցի Ուզբեկստան
Միջազգային
16 Մայիսի, 12:34
Ղազախստանի իշխանությունները քննարկում են իր տարածքով Ուզբեկստան ռուսական գազի տարանցման հարցը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիեւը։
2022թ. նոյեմբերին Ռուսաստանը Ուզբեկստանին և Ղազախստանին առաջարկեց ստեղծել «եռակողմ գազային միություն», որը կհամակարգի երեք երկրների առևտրային շահերն այս ոլորտում։ 2023թ. հունվարին Ուզբեկստանի և Ղազախստանի էներգետիկայի նախարարությունները «Գազպրոմի» հետ համագործակցության ծրագիր են ստորագրել։