Ռուսաստանը պատժամիջոցները շրջանցելով ավիամասեր է ներկրել
Միջազգային
16 Մայիսի, 13:23
Չնայած Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո սահմանված պատժամիջոցներին՝ «Boeing» և «Airbus» ինքնաթիռների պահեստամասերը Ռուսաստան են ներմուծվել 2022 թվականին: Այդ մասին գրում է «The New York Times»-ը։ Հրատարակության համաձայն՝ առաքումները կատարվել են ընկերությունների միջոցով, իսկ ինքնաթիռի մասերի վերջնական ստացողները եղել են «Աերոֆլոտ»-ը, «Պոբեդա»-ն, «Ուրալ»-ը, «Ռոսիա»-ն, «Յուտեյր»-ը և «Ս7 ավիաուղիները»:
2022 թվականի մայիսից ավելի քան հինգ հազար բեռնափոխադրում՝ ավելի քան 14,4 միլիոն դոլար (12,8 միլիոն եվրո) ինքնաթիռների մասերով, ուղարկվել է Ռուսաստան։ Առաքումները հիմնականում իրականացվել են ԱՄԷ-ով, Չինաստանով, Թուրքիայով և Մալդիվներով։
Հետևեք մեզ Telegram-ում