Միջազգային

Ֆրանսիայի խորհրդարանը «Վագները» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Ֆրանսիայի խորհրդարանը մասնավոր ռազմական «Վագներ» ընկերությունը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։ Որոշումն ընդունվել է միաձայն։ 

«Մենք վստահ ենք, որ հաջորդ քայլը կլինի Ռուսաստանին ահաբեկչական պետություն ճանաչելը։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ»,- նշել են Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանատանը։