Օտարերկրյա պետության քաղաքացին, որը ցանկանում է մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է առաջին հերթին ստանա ԱՄՆ մուտքի արտոնագիր՝ վիզա, որը փակցվում է ճանապարհորդողի անձնագրում։ Դեսպանատունը պահանջում է քայլերի հստակ հաջորդականություն, որոնք կատարելուց հետո կարելի է դիմել վիզայի համար և փաստաթղթերը ներկայացնել դեսպանատուն՝ դիտարկման։
Նախևառաջ անհրաժեշտ է.
1. Որոշել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար պահանջվող վիզայի տեսակը։ Վիզայի տեսակների մասին տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով և ընտրել այցելության նպատակին համապատասխանող վիզայի տեսակը։
2. Լրացնել վիզա ստանալու դիմումի առցանց ձևը՝ DS-160. այն ԱՄՆ կառավարության առցանց ձևն է և կարող է միայն լրացվել հետևյալ հասցեում։ Յուրաքանչյուր դիմումատու պետք է լրացնի այս ձևը նախքան մյուս ծառայություններից օգտվելը։
3. Վերադառնալ վեբկայք և կատարել դիմումի համար անհրաժեշտ հետևյալ քայլերը՝ 1. ստեղծել օգտահաշիվ, 2. գրանցումն ավարտելու համար ավելացնել և լրացնել դիմողի մասին տեղեկություններ՝ հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով։
4. Մուտքագրել «DS-160» հաստատման համարը վիզա ստանալու նպատակով դիմող յուրաքանչյուր դիմումատուի համար։
5. Տրամադրել հասցե կամ ընտրել այն վայրը, որտեղ ցանկալի է ստանալ հյուպատոսական բաժանմունքի կողմից ուղարկվող փաստաթղթերը։

Հաջորդիվ գործողություններ.
6. Վճարել ոչ ներգաղթի վիզայի (MRV) դիմումի վճար(ներ)ը այն վճարման եղանակներից մեկի միջոցով, որը հասանելի է բնակության երկրում։ Վճարման հասանելի տարբերակների համար անհրաժեշտ է այցելել «Վիզայի վճար» բաժինը։
7. Սկսած 2023 թվականի մայիսի 30-ից՝ ոչ ներգաղթային վիզաների մի շարք կատեգորիաների համար MRV-ի վճարը թանկանանալու է։
7.1 Առանց միջնորդագրի ոչ ներգաղթային վիզայի վճարը (բացառությամբ E կարգի) 160 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 185 ԱՄՆ դոլար։
7.2 H, L, O, P, Q և R կարգի ոչ ներգաղթային վիզան 190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 205 ԱՄՆ դոլար։
E կարգի ոչ ներգաղթային վիզան 205 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 315 ԱՄՆ դոլար:
7.3 Սահմանահատման քարտ – 15 տարեկան և բարձր տարիքի անձանց համար (10 տարվա վավերականության ժամկետ) 160 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 185 ԱՄՆ դոլար։
8. Պայմանավորվածություն պետք է ձեռք բերել Հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար և մասնակցել դրան։
Հ.Գ. Հարցազրույցից հետո անհրաժեշտ է կատարել հյուպատոսական բաժնի կոնկրետ հրահանգները կամ ուղարկված հղմամբ այցելելով՝ ստուգել վիզայի կարգավիճակն ու առաքման տվյալները։