Միջազգային

Ադրբեջանը հայերից պահանջում է լքել Դադիվանքը

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ադրբեջանի իշխանությունները պահանաջում են հայ վանականներից՝ լքել Դադիվանքը․ նման կոչով հանդես է եկել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

«Հայերը դրա հետ կապ չունեն, վանքը պատկանում է կովկասյան Ալբանիային (Աղվանք), և վաղ թե ուշ այն տնօրինելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքը»,- հայտարարել է Գուրբանլին։