Երևանում մեկնարկել է Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Կոլոնան, մասնավորապես, հայտարարել է. «Մենք համաձայնության եկանք, որ մեր երկու նախարարությունները պետք է ավելի ամրապնդեն հարաբերությունները, ինտենսիվացնեն խորհրդակցությունները մեր նախարարությունների միջև, գուցե ավելի հաճախակիանան այցերը։ Համագործակցությունը նաև անվտանգության բնագավառում է ամրապնդվում։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն կբացվի»։