ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցին Հարավային Կովկաս և Ֆրանսիայի խաղաղասիրական, միջնորդական առաքելությանը։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Արևմտյան երկրների մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին հանգեցնում է հարաբերությունների հետագա սրմանը։
Արևմտյան երկրները միշտ հայտարարում են կարգավորման գործընթացին իրենց մասնակցության մասին, սակայն տեսնում ենք, որ նրանց գործունեությունն այս ուղղությամբ կառուցողական չէ և ավելի է վատթարացնում վիճակը»։