Միջազգային

Թուրքիայի փոխնախագահը տեղեկություններ է հայտնել Էրդողանի առողջական վիճակի մասին

Թուրքիայի փոխնախագահը տեղեկություններ է հայտնել Էրդողանի առողջական վիճակի մասին

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն Էրդողանի առողջական վիճակը գնահատել է «լավ»։ Նրա խոսքով՝ նախագահի մոտ «թեթև մրսածություն» է, հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ 

«Մեր նախագահի վիճակը շատ լավ է, մենք մշտական ​​կապի մեջ ենք, նա թեթև մրսած է»,- շեշտել է քաղաքական գործիչն Անկարա-Սիվաս քաղաքների միջև արագընթաց գնացքի գործարկմանը նվիրված ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի հաղորդակցության բաժնի հովանու ներքո ստեղծված ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ևս հերքել է այն վարկածը, թե Էրդողանը սրտամկանի կաթված է ստացել և հոսպիտալացվել։ 

«Այն պնդումները, թե նախագահ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, չեն համապատասխանում իրականությանը: Նախագահը ներկա կլինի Աքքույու ատոմակայանում վառելիքի առաջին բեռնման արարողությանը, որը տեղի կունենա վաղը՝ ուղիղ եթերի միջոցով»,- հայտնել են կենտրոնից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական