Միջազգային

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ապրիլի 26-28-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։

Երևանում նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական