Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ, որը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն ստեղծելու ջանքերը։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
«Մենք վերահաստատում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի ազատ և բաց տեղաշարժ, և կողմերին կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները՝ զերծ մնալով սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»,- նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը։