ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վենդանտ Պատելը իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Պատելը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ կարևորություն ունենալ պետքարտուղար Բլինքենի համար:
Նա շաբաթներ առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, հնարավորություն է ունեցել հանդիպել այդ երկրների ղեկավարների հետ։ Մենք այդ հարցով շարունակում ենք ակտիվորեն զբաղվել: Պարոն Բոնոն և մեր այլ ներկայացուցիչներ ակտիվ զբաղվում են այդ հարցով: Այս փուլում այլ նորություններ չունեմ»: