Միջազգային

«Արևմուտքը սադրանքներ է պատրաստում ԱՊՀ երկրների ապակայունացման համար». ԱՊՀ գլխավոր քարտուղար

«Արևմուտքը սադրանքներ է պատրաստում ԱՊՀ երկրների ապակայունացման համար». ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ արևմտյան երկրները սադրանքներ են նախապատրաստում ԱՊՀ տարածքում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այս մասին նա ասել է «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։ «Ցավոք, նման տվյալներ կան»,- ասել է Լեբեդևը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու այս փորձերը «ակնհայտ են և անթաքույց»։ Բացի այդ, ԱՊՀ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ն կշարունակվի լինել դեռ երկար տարիներ։ Ըստ նրա՝ ԱՊՀ երկրները հարևաններ են, որոնք «դատապարտված են ապրել կողք-կողքի և սերտորեն փոխգործակցում են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական