Միջազգային

Ռուսաստանը` Ղազախստանի, Հայաստանի ու այլ երկրների միջոցով շրջանցում է պատժամիջոցները. New York Times

Ամերիկյան «The New York Times» պարբերականը իր «Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցները, ներմուծում է արևմտյան ռազմական տեխնոլոգիաներ» վերնագրով հոդվածում Հայաստանն առանձնացրել է որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլ ապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր: Ըստ New York Times-ի՝ «Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները»։ 

New York Times-ը գրում է,  որ «ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաներն ավելի ու ավելի են մտահոգված, որ Ռուսաստանը ձեռք է բերում ամերիկյան և եվրոպական ապրանքներ՝ դրանք ներմուծելով Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջով»:

«ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով նշված մեկ փաստաթղթում ասվում է, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515 տոկոսով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, իսկ Եվրամիությունից՝ 212 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։ Այնուհետև Հայաստանն արտահանել է նույն ապրանքների 97 տոկոսը Ռուսաստանին», - ասվում է փաստաթղթում։