ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է օտար երկրներում ԵՄ պատվիրակության 41 ղեկավարի և ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատարի թեկնածուների մասին:
Ըստ այդմ, ազգությամբ հույն Մարագոս Վասիլիսը առաջադրվել է Հայաստանում ԵՄ դեսպանի թեկնածու։ Ներկայումս նա ղեկավարում է Բոսնիա և Հերցեգովինայի ու Կոսովոյի բաժինը, Եվրոպական հանձնաժողովի բարիդրացիության և ընդլայնման բանակցությունների գլխավոր հանձնաժողովը: Ավելի վաղ նա նույն հանձնաժողովում զբաղեցրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի պետի պաշտոնը: