ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան «ողջունում է ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը»։ Նա այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, ըստ Պեսկովի, ձեռնարկված քայլերը պետք է նպաստեն 2020 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ առաջընթացին։ «Սա միակ իրատեսական հիմքն է հակամարտությունը կարգավորելու համար»,- ասել է Պեսկովն՝ ընդգծելով, որ «պայմանավորվածությունների իրականացումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է բոլորին»։