Միջազգային

«Անհրաժեշտ է ժամ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրել». Չավուշօղլուն՝ Հայաստանին

«Անհրաժեշտ է ժամ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրել». Չավուշօղլուն՝ Հայաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «HaberTürk TV»-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» և մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:  «Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է ժամ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև Հայաստանի օգտին են, բոլորիս օգտին են», - ասել է Չավուշօղլուն։ 

«Իրանն էլ նախկինում իր տարածքով դեպի Նախիջան կապուղիների կառուցման միտք ուներ։ Իրականում մենք դրան էլ ենք աջակցում, քանի որ մշտապես տարբեր այլընտրանքներ պետք է լինեն։ Մի տեղին կապված լինելը ռիսկային է, այլընտրանքներ պետք է լինեն։ Այսինքն, այս ծրագրի իրականացումը, Հայաստանի գլխավորությամբ, բոլորի օգտին է», - հավելել է Չավուշօղլուն։ 

Հաղորդում է «Ermenihaber.am»-ը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական