Միջազգային

Հայաստանում գրանցված ընկերությունը կրկին հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ

Երեկ ԱՄՆ առևտրի քարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական և պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար արտահանման վերահսկողություն է սահմանում Չինաստանի, Թուրքիայի, Հայաստանի և այլ երկրների՝ ավելի քան երկու տասնյակ ընկերությունների նկատմամբ:

ԱՄՆ առևտրի քարտուղարության հայտարարության մեջ, մասնավորապես, ներկայացվել են այն սուբյեկտները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների տակ են հայտնվել 28 ընկերություն ողջ աշխարհից՝ Հայաստան (1), Չինաստան (12), Մալթա (1), Ռուսաստան (10), Սինգապուր (1), Իսպանիա (1), Սիրիա (1), Թուրքիա (1), Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) (2) և Ուզբեկստան (2): 

Պատժամիջոցների տակ հայտնված հայկական ընկերությունը «Tako LLC»-ն է, որը գրանցվել է Հայաստանում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022թ. ապրիլի 5-ին՝ ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեևի կողմից։ Ընկերությունը զբաղվում է չինական ռադիոէլեկտրոնիկայի ներկրմամբ և Ռուսաստան վերաարտահանմամբ։ Ավելի վաղ՝ 2022թ. սեպտեմբերին, այդ ընկերությունը հայտնվել էր ԱՄՆ ֆինանսների քարտուղարության պատժամիջոցների տակ։