Միջազգային

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթանում». Ալիև

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթանում». Ալիև

Այսօր Աստանայում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Հանդիպմանը հետևած մամլո ասուլիսում Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, խաղաղության գործընթացին և ընթացիկ բանակցություններին։ 

Նա, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։

Ես տեղեկացրի իմ գործընկերոջը (Ղազախստանի նախագահին) բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին: Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում: Հենց Ադրբեջանն առաջարկեց սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, որը գործնական փուլում է, արդեն սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,- հավելել է Ալիևը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական