Միջազգային

«Թուրքական ընկերությունների արտադրած զենքերով Ադրբեջանը վերցրեց Ղարաբաղը». Չավուշօղլու

«Թուրքական ընկերությունների արտադրած զենքերով Ադրբեջանը վերցրեց Ղարաբաղը». Չավուշօղլու

Ապրիլի 9-ին Թուրքիայի իշխող կուսակցության նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Թուրքայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին, 2020-ի ղարաբաղյան պատերազմին և Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցություն տրամադրելուն․ «Մենք ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային տերություն ենք։

Մեր ընկերությունները արտադրում են ամեն տեսակի օդային, ցամաքային, հակաօդային պաշտպանության և հարձակման համակարգեր, ուղղաթիռներ, որոնց շնորհիվ Ադրբեջանը վերցրեց Ղարաբաղը։ Ադրբեջանը մտավ խաղի մեջ, ամբողջ աշխարհին ցույց տվեց թուրքերի հզորությունը և վերցրեց օկուպացված հողերը», - հայտարարել է Չավուշօղլուն։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական