Միջազգային

«Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորմանը». Լավրով

«Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորմանը». Լավրով

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։ Բանակցություններին հաջորդած ասուլիսին ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։

Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսաստանը ակնկալում է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորմանը, այլ կաշխատեն կողմերի հետ, որպեսզի խստորեն պահպանվեն ու կատարվեն եռակողմ՝ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական