Միջազգային

Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն Հարավային Կովկասի իրավիճակը

Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն Հարավային Կովկասի իրավիճակը

Այսօր կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն։ Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի «Աղկույու» ատոմակայանի կառուցման, հացահատիկի գործարքի, ուկրաինական և սիրիական ճգնաժամերի, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցությունը և դրա ընդլայնումը, ինչպես նաև գործընկերությունն էներգետիկ ոլորտում։ Նախատեսվում է դիտարկել Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական