Միջազգային

Հայաստանը կմասնակցի ԱՄՆ կազմակերպած «Defender 23» զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի ԱՄՆ կազմակերպած «Defender 23» զորավարժություններին

ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ սպասվում է մոտ 9000 ամերիկացի զինծառայող մասնակցություն «Defender 23» զորավարժություններին, որոնք կմեկնարկեն ապրիլի 22-ին։ 

«Կմասնակցեն մոտավորապես 9 հզ․ ամերիկացի զինվորական և մոտ 17 հզ․ զինծառայող 26 դաշնակից և գործընկեր երկրներից, իսկ զորավարժությունների մի մասը կանցկացվի եվրոպական 10 տարբեր երկրներում», - ասել է  Սինգհը:

Ըստ պենտագոնի՝ բացի ԱՄՆ զորքերից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից։ 

Միևնույն ժամանակ, «Defender 23-ին»-ին կմասնակցեն Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական