Միջազգային

«Գնդակը Երևանի կողմն է»․ Մարիա Զախարովա

«Գնդակը Երևանի կողմն է»․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման ժամկետները կախված են Երևանից։

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ասել էր՝ ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում։ Այդ քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Ռուսաստանը և մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»,- ասել է Զախարովան։

Նա նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում նման որոշումները համակարգվում, ընդունվում և հաստատվում են ամենաբարձր մակարդակով՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։

«Ինչ վերաբերում է ժամկետներին, ինձ թվում է, որ այստեղ էլ ամեն ինչ պարզ է․ ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Հենց նրանք պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ բովանդակային աշխատանքի՝ համախմբելու Կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները։ Այնպես որ, գնդակը Երևանի կողմն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական