ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու և հարկերից խուսափելու մեջ։
Ի՞նչ է արվել և ի՞նչ է հայտնի
- Դատախազը ասել է, որ Թրամփը և իր մեղսակիցները 2015 թվականին մշակել են մի սխեմա՝ թաքցնելու ապացույցները, որոնք կարող են հայտնվել ընտրություններից առաջ:
- Ենթադրվում է, որ սխեմայի շրջանակներում 3 հոգի կաշառել են 2 կանանց լռության համար, որոնք սեռական հարաբերություններ են ունեցել Թրամփի հետ, և նախկին դռնապանի, ով գիտեր Թրամփի ապօրինի որդու մասին։
- Թրամփին պաշտոնապես ձերբակալել են
- Մեղադրանքի ներկայացման ընթացքում (2 ժամ), նա դարձել է ԱՄՆ 1-ին նախկին նախագահը, ով ունի ձերբակալվածի կարգավիճակ։
- Հակառակ ընթացակարգի՝ նրան ձեռնաշղթա չեն հագցրել կամ նկարել, միայն մատնահետքեր են վերցվել։
- Կալանքն ի վերջո հանվել է, Թրամփը հեռացել է դատարանից։
- Թրամփը հայտարարել է, որ իր գործողություններում հանցակազմ չկա, և որ դատախազն ինքն է հանցագործ։ Ըստ նրա՝ «երկիրը գնում է գրողի ծոցը»։
- Թրամփը երբեք այդքան վստահ չի եղել, որ հանրապետականները կրկին կհաղթեն նախագահական ընտրություններում, իսկ մեղադրանքի գործը նրան մեծ օգուտ է բերել։
- Թրամփի նախկին խորհրդականը Ջոն Բոլթոնն էլ հիշել է ՍՍՀՄ դահիճ-ղեկավարներից մեկին՝ Լավրենտի Բերիայի «մարդ լինի, գործ կգտնվի» արտահայտությունը։
- Սպիտակ տնից հայտնել են, որ Թրամփի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր Բայդենի ուշադրության կենտրոնում չէ։
- Իսկ Ֆոքս նյուզը հաշվարկել է, որ Թրամփին տեսականորեն սպառնում է 136 տարվա ազատազրկում։