Ըստ Ֆինլանդիայի ազգային հեռուստատեսության՝ երկրի ընդդիմադիր Ազգային կոալիցիոն կուսակցությունը կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում նախնական հաղթանակ է տարել։
Բոլոր ձայների հաշվարկի արդյունքում Ազգային կոալիցիոն կուսակցությունը խորհրդարանում ստացել է 48 մանդատ՝ չորս տարի առաջվա համեմատ ավելանալով 10-ով։ Նրան հաջորդում է Ֆինների կուսակցությունը՝ 46 մանդատով (ավելանացել է 7-ով): Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ներկայիս ֆիննական կոալիցիայի առաջատար կուսակցությունը, որը նախագահում է վարչապետ Սաննա Մարինը, ստացել է 43 մանդատ՝ ավելանալով երեքով։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 71,9 տոկոս՝ մի փոքր քիչ, քան 2019թ-ն։