Միջազգային

Ադրբեջանը պատասխան նոտա է հանձնել Իրանին

Ադրբեջանը պատասխան նոտա է հանձնել Իրանին

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին ապրիլի 3-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան հանձնվել է պատասխան նոտա։ Բացի այդ, դեսպանին տրվել է իրանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հակաադրբեջանական հոդվածների ցուցակը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է նաև Իրանում հրատապ միջոցներ ձեռնարկելու կարևորության մասին՝ իրանական լրատվամիջոցներում «հակաադրբեջանական կեղծ և կողմնակալ» նյութերի հրապարակումը կանխելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանը բողոքի նոտա է հանձնել Բաքվին՝ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների վիրավորական գործողությունների առնչությամբ։ Իրանը զգուշացրել է, որ ԶԼՄ-ների նման պահվածքը կարող է բացասաբար ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական