Միջազգային

Չի բացառվում որ Սի Ցզինպինն ու Զելենսկին կհանդիպեն

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման կամ հեռախոսազրույցի հնարավորություն ներկայումս առկա է», - ասել է ԵՄ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Կոնգը։ Նրա խոսքերը մեջբերել է Financial Times-ը։ Լրագիրը գրում է, որ Կիևի և Պեկինի բարձրաստիճան պաշտոնյաները կապ են պահպանում իրար հետ։