Սիրիայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է ISNA-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեսպանը շուտով կգործուղվի Երևան։
Նշվում է նաև, որ իր առաքելությունն սկսելուց առաջ Սոբհանին հանդիպել և խորհրդակցություններ է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդւլլահիանի հետ։