Միջազգային

Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Ռուսաստանում The Wall Street Journal-ի ամերիկացի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալությամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը։

ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանում ձերբակալված թղթակցին հյուպատոսական մուտքի համար, հավելել է Բլինքենը։ ԱՄՆ Պետդեպարտամենտն ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի կառավարության հետ՝ Գերշկովիչի ձերբակալման իրավիճակի հետ կապված, նշել են Սպիտակ տանը։