Միջազգային

ԱՄՆ առևտրի քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան

Համաշխարհային շուկաների հարցերով ԱՄՆ առևտրի քարտուղարի օգնական և ԱՄՆ առևտրի նախարարության առևտրային ծառայության պետ Արուն Վենկատարամանը մարտի 30-ից ապրիլի 7-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ և Թուրքիա՝ ներառյալ Հայաստան:

«Այցը նպատակ ունի խթանել ԱՄՆ-ի և այս երկրների միջև նոր առևտրային գործընկերությունները, հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների, մատակարարման շղթայի, հեռահաղորդակցության և թվային տնտեսության ոլորտներում»,- ասվում է ԱՄՆ առևտրի նախարարության միջազգային առևտրի վարչակազմի հաղորդագրության մեջ։

Երևանում նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հանդես կգա հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հիմնական ելույթով, որի ընթացքում կընդգծի Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ խորացնելու առևտրային կապերը և խթանելու առևտրային գործընկերությունը երկու երկրների միջև, հատկապես էներգետիկայի ոլորտում։