Մարտի 30-ին հայտնի դարձավ Դամասկոսի (Սիրիա) մերձակայքում Իրանի հետ կապված ռազմական օբյեկտների վրա իսրայելական հրթիռային հարձակման մասին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը Գոլանի բարձունքներից մի քանի հրթիռ են արձակել։ Սիրիայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել դրանցից միայն մի քանիսին։
Սիրիական «Սանա» պետական գործակալությունը հաստատում է պատճառված վնասը, Ալ-Միդան շրջանում սիրիացի զինվորականների մեջ կան մի քանի վիրավորներ։