ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ժամանել է Ադրբեջան
Միջազգային
29 Մարտի, 16:01ԱՄՆ պետքարտուղարի միջազգային կազմակերպությունների գծով օգնական Միշել Սիսոնը ժամանել է Ադրբեջան. տեղեկությունը տարածել է ԱՄՆ դեսպանատունը։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ուրախ է ողջունել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Միշել Սիսոնին, ով այցելում է Ադրբեջան և ծրագրում հանդիպումներ կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու հավաքական գլոբալ խնդիրների լուծման հարցում բազմակողմ համագործակցությանն ուղղված ԱՄՆ հանձնառությունը։
Հետևեք մեզ Telegram-ում