Քաղաքական

ՌԴ հայերի միությունը զգուշացնում է Հայաստանի իշխանություններին

«Ռուսաստանի հայերի միությունը» հայտարարություն է տարածել` ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման, այդ գործընթացի հանդեպ իր վերաբերմունքի և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ 

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Այս որոշումը, առաջին հերթին, ուղղված է հայոց պետականության շահերի և Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության դեմ, որն այսօր, ի հեճուկս ամեն ինչի, երաշխավորված և ապահովված է Ռուսաստանի կողմից, որի հետ Հայաստանը կապված է ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռազմավարական դաշինքային հարաբերություններով. ոչ միայն երկկողմանի (102-րդ բազա, սահմանապահներ, խաղաղապահներ, էներգակիրներ, մի շարք կենսական նշանակության ապրանքներ և այլն), այլ նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում։ 

«Ռուսաստանի հայերի միությունն» ակնկալում է, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկելիս առաջին հերթին հաշվի կառնի Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ երեք միլիոն հայ համայնքի շահերը, որից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը զգալի տնտեսական օգնություն է ստանում։