Միջազգային

«Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են Իրանի սպառնալիքը». Իսրայելի ԱԳ նախարար

«Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են Իրանի սպառնալիքը». Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությանը հետևած մամուլի ասուլիսում խոսել են Իսրայելի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Էլի Կոենը։ 

«Իրանը տարածաշրջանային սպառնալիք է։ Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են իրանական սպառնալիքը. Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին, անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը։ Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ՝ կանխելու նրա միջուկային կարողությունների ընդլայնումը», - հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարը։ 

«Մեր երկրների միջև համագործակցությունը հիմնված է փոխըմբռնման, հարգանքի և ընդհանուր շահերի վրա», - հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական