Պերուի ներկա և նախկին նախագահները կասկածվում են փողերի լվացման մեջ
Միջազգային
29 Մարտի, 17:34
Պերուի դատախազները հետաքննություն են սկսել նախագահ Դինա Բոլուարտեի և նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի նկատմամբ՝ փողերի լվացման և քարոզարշավի ֆինանսավորման խախտումների կասկածանքով։
Այս մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազությունը։
Հետաքննությունը սկսվել է երկրի նախկին ղեկավարի օգնական Էնրի Շիմաբուկուրոյի ցուցմունքներից հետո, ով պնդում է, որ վճարել է «Ազատ Պերու» կուսակցության անդամների ծախսերը։ Բոլուարտեն արդեն հետաքննության օբյեկտ է դարձել հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարների մահվան դեպքերի առնչությամբ:
Հետևեք մեզ Telegram-ում